Փրինսի Purple Rain-ը կվերաթողարկվի չհրապարակված կատարումների հետ

19:18 • 13.02.17

Warner Bros. ստուդիան հայտնել է ամերիկացի երգիչ Փրինսի Purple Rain ալբոմի վերաթողարկման մասին, հաղորդում է Fact-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ օրիգինալ երգերից բացի ալբոմում կներառվեն նախկինում չհրապարակված կատարումներ, ինչպես նաև` Paisley Park-ում ունեցած նրա ելույթների տեսագրությունները:

Նշվում է, որ ձայնասկավառակի թողարկումը կկայանա հունիսի 9-ին:

Կայքի հաղորդմամբ` սկավառակը վերաթողարկելու պլանները հայտնվել են դեռևս Փրինսի մահից առաջ` 2014 թվականին, և համաձայնեցվել են նրա հետ:

Հիշեցնենք, որ երգիչ Փրինսը մահացել է 2016 թվականի ապրիլի 21-ին:

Փրինսի Purple Rain-ը կվերաթողարկվի չհրապարակված կատարումների հետ