«Լա Լա Լենդ»-ը BAFTA-ի վարկածով լավագույն ֆիլմ է ճանաչվել
Ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլը Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կողմից ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, հայտնում է The Guardian-ը:
Մրցանակաբաշխությունից ձեռնունայն չեն հեռացել նաև ռեժիսորն ու գլխավոր կին դերակատար Էմմա Սթոունը, որոնք հաղթել են «Լավագույն ռեժիսոր» և, համապատասխանաբար, «Լավագույն կին դերակատար» անվանակարգերում:
Մինչդեռ «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում «Բրոնզե դիմակ» մրցանակ է ստացել Քեյսի Աֆլեքը, որը նկարահանվել է «Մանչեսթերը ծովի ափին» ֆիլմում:










