Հղի Բեյոնսեի ելույթն ու Ադելի արտասվելը. «Գրեմմի-2017»-ի ամենաուշագրավ պահերը՝ ֆոտոշարքով
Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը, որն այս տարի անցկացվել է 59-րդ անգամ:
Երեկոյի անցած մասը լի է եղել դիտարժան պահերով, սակայն դրանց շարքում առանձնացել են 2-ը՝ զույգով հղի Բեյոնսեի տպավորիչ ելույթն ու Ադելի արտասվելը:
Ինչպես նշում է Tatler-ը, մրցանակաբաշխության կազմակերպիչները զիջել են քմահաճ հղիին՝ թույլ տալով նրան չերևալ կարմիր գորգին ու բոլորի աչքից աննկատ անցնել դահլիճ: Սակայն փոխարենը Բեյոնսեն անմոռանալի շոու է կազմակերպել բեմում՝ ներկայանալով Roberto Cavalli ոսկեգույն զգեստով ու թագով:
Վերջում 35-ամյա Բեյոնսեին հիացած ծափահարել են բոլորը՝ այդ թվում նաև ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, և 5-ամյա դուստրը՝ Բլյու Այվին:









Մինչդեռ The Daily Mail-ը նշում է, որ բրիտանացի երգչուհի Ադելն իր ելույթի մի մասը նվիրել է անցած տարի կյանքից հեռացած աստղ Ջորջ Մայքլին: Նշվում է, որ Fast Love երգի կատարման ժամանակ երգչուհին չի կարողացել զսպել հուզմունքը: Բացի այդ, նա հայտնվել է տհաճ իրավիճակում, երբ երգի բառերով հայհոյական խոսք է արտասանել, ինչի համար հետո ստիպված է եղել ներողություն խնդրել:














