ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ-ի կողմից Պալմիրայի հնագույն հուշարձանների ոչնչացման տեսագրությունները (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է մի շարք տեսագրություններ, որոնք ցույց են տալիս՝ ինչպես են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերացնում սիրիական Պալմիրա քաղաքի հնագույն հուշարձանները:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ՌԴ ՊՆ անօդաչուն ֆիքսել է իսլամիստների կողմից Պալմիրայի գլխավոր տեսարժան վայրի՝ մ.թ. 270թ. կառուցված հռոմեական ամֆիթատրոնի ֆասադի և տետրապիլոնի ոչնչացումը:
Բացի այդ, սարքը ֆիքսել է ահաբեկիչներին պատկանող բեռնատարների ակտիվ տեղաշարժն այդ տեղանքում:
«Դա վկայում է այն մասին, որ ԻՊ-ը մտադիր է իր նահանջից առաջ պայթուցիկներ տեղափոխել ու առավելագույնս ոչնչացնել ճարտարապետական հուշարձանները»,-նշել է ՌԴ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն անցած տարվա դեկտեմբերին կրկին իր հսկողության տակ էր առել Պալմիրան, որը Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը համատեղ ջանքերով ազատագրել էին 2016թ. մարտին:










