Գունագեղ աշխատանքներ՝ պատրաստված սովորական թղթերից (լուսանկարներ)
Նկարչուհի Վեսնա Ռիկվիչը ստեղծում է արվեստի ինքնատիպ գործեր, որոնք առաջին հայացքից նման են խայտաբղետ ներկապնակի բոլոր երանգները ներառող կտավների:
Սակայն, ինչպես նշում է boredpanda.com կայքը, կինն իր մեկը մյուսից տպավորիչ աշխատանքները ստեղծում է հատուկ տեխնիկայի միջոցով՝ ներկերի փոխարեն օգտագործելով միայն գունավոր թղթեր, մկրատ ու սոսինձ:
Կինը պատմել է, որ աշխատանքները ստեղծելու համար թղթերը կտրում է բարակ շերտերով, անհրաժեշտ ձևով փաթաթում ու սոսնձում:
Ռիկվիչը նկատել է, որ իր գործում ստեղծագործ մտածողությունից զատ պետք է նաև մեծ համբերություն ունենալ: Նա նշել է, որ աշխատանքներից որոշները ստեղծելու համար պահանջվում է ընդամենը մի քանի օր, մինչդեռ կան աշխատանքներ, որոնց վրա ինքն աշխատում է ամիսներ շարունակ:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Ռիկվիչի աշխատանքներից մի քանիսը.



















