Հայտնի է «Աստղային պատերազմների» R2-D2 ռոբոտի նոր դերակատարը
«Աստղային պատերազմներ» սագայի R2-D2 ռոբոտի դերը մարմնավորելու համար նոր դերասան է գտնվել` շոտլանդացի Ջիմի Վին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հայտնի է, որ R2-D2 ռոբոտի առաջին դերակատարը եղել է Քենի Բեյքերը: Նա մահացել է 2016 թվականին` 81 տարեկան հասակում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վին արդեն հայտնվել է դրոիդի կերպարում «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմում, սակայն այն ժամանակ նրա անունը չի նշվել:
Այժմ 57-ամյա շոտլանդացին պաշտոնապես կհանդիսանա R2-D2-ի դերով: Սա տեղի ունենա ֆիլմի 8-րդ մասում:
Դերասանի խոսքով` ինքը երջանիկ է լինել «Աստղային պատերազմների» տիեզերքի մի մասը:










