Էմմա Ուոթսոնն արժանացել է «Տարվա կին» կոչմանը
Ամերիկացի դերասանուհի Էմմա Ուոթսոնն Elle ամսագրի կողմից արժանացել է«Տարվա կին» կոչմանը:
Ինչպես ընդգծում է Корреспондент-ը, ամերիկուհուն առանձնացրել են ոչ միայն դերասանական տաղանդի, այլև գենդերային հավասարության համար պայքարում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար:
Էմմա Ուոթսոնը հանդիսանում է կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցով բարի կամքի դեսպանը «ՄԱԿ-կանայք» կառույցում:
«Սա այն տարին չէ, երբ մենք թույլ կտանք մեզ լռել: Սա այն տարին է, երբ կանանց ձայները կլսվեն», - ընդգծել է դերասանուհին մրցանակի հանձնման ժամանակ:
Նախկինում այս մրցանակին արժանացած հայտնիների թվում են մոդել Կարլի Քլոսը, երգչուհիներ Քեթի Փերին և Թեյլոր Սվիֆթը:










