Հյու Ջեքմանը կրկին վիրահատության է ենթարկվել՝ հեռացնելով քթին աճած չարորակ ուռուցքը

12:04 • 14.02.17

Հոլիվուդյան հայտնի դերասան Հյու Ջեքմանը կրկին ստիպված է եղել պառկել վիրահատական սեղանին ու հեռացնել քթին աճած չարորակ ուռուցքը, որը համարվում է մաշկի քաղցկեղի տեսակներից մեկը:


Այս մասին աստղը հայտնել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով հետվիրահատական լուսանկարը: Նա նաև կոչ է արել միլիոնավոր հետևորդներին մշտապես օգտագործել արևի ճառագայթներից պաշտպանող միջոցներ:               


Դերասանը հավելել է, որ մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ և որ նրա առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:


Հայտնի է, որ Ջեքմանի համար սա 6-րդ վիրահատությունն էր՝ կապված չարորակ ուռուցքի հետ: Նա առաջին անգամ վիրահատվել է 2013թ.:

 

Картинки по запросу Another basal cell carcinoma. Thanks to frequent body checks and amazing doctors, all is well. Looks worse with the dressing on than off. I swear! #wearsunscreen

Հյու Ջեքմանը կրկին վիրահատության է ենթարկվել՝ հեռացնելով քթին աճած չարորակ ուռուցքը