Գրիգորի Լեպսից հեռացել է նրա պրոդյուսերական թիմի ամբողջ անձնակազմը
ՌԴ հայտնի երգիչ Գրիգորի Լեպսից հեռացել է երկար տարիներ նրա հետ համագործակցած PC LEPS պրոդյուսերական կենտրոնի ամբողջ թիմը, ինչի մասին հայտնում է life.ru-ն՝ երգչին մոտ աղբյուրին հղումով:
Տեղեկությունը հաստատել են կենտրոնի ղեկավարներ Ալեքսանդր Նիկիտինն ու Մայա Սերիկովան: Վերջինս մանրամասնել է, որ իրենք Լեպսի հետ միասին են նման որոշում կայացրել: Նա նաև նշել է, որ կենտրոնն ավարտին կհասցնի Լեպսի հետ սկսած բոլոր նախագծերը, կկատարի ստանձնած բոլոր պարտականությունները:
Նիկիտինն ու Սերիկովան հրաժարվել են գաղտնազերծել համագործակցության դադարեցման պատճառները: Նրանք միայն բավարարվել են՝ ասելով, որ շարունակում են ընկերական հարաբերությունների մեջ մնալ Լեպսի հետ:
Նիկիտինը, Սերիկովան և Լեպսը











