MTV-ի մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի Լոնդոնում` 20 տարվա մեջ առաջին անգամ

17:23 • 14.02.17

MTV European Music Awards եվրոպական մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի Լոնդոնում` 20 տարվա մեջ առաջին անգամ, հաղորդում է BBC-ն:

Աղբյուրի տվյալների հանաձայն` Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հաստատել է MTV European Music Awards-ի վերադարձը քաղաք:

Նշվում է, որ մրցանակաբաշխության արարողությունը կկայանա նոյեմբերի 12-ին:

Վերջին անգամ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Լոնդոնում 1996 թվականին, և այն ժամանակ դափնեկիրների թվում են եղել Oasis խումբն ու երաժիշտ Ջորջ Մայքլը:

Հայտնի է, որ 2016 թվականին MTV-ի մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է նիդեռլանդական Ռոտերդամում:

 

MTV-ի մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի Լոնդոնում` 20 տարվա մեջ առաջին անգամ