Ուկրաինական 5'Nizza խումբը թողարկել է 12 տարվա մեջ առաջին ալբոմը

14:54 • 15.02.17

Ուկրաինական 5'Nizza խումբը թողարկել է «КУ» ալբոմը, որը դարձել է առաջինը 12 տարվա մեջ: Այս մասին խումբը հայտնել է ВКонтакте սոցցանցի իր պաշտոնական էջում:

«Սա բարեկամական ողջույն է երկար բացակայությունից հետո: Սա մեծահասակների վերադարձն է մանկական խաղահրապարակ», - ասվում է խմբի հայտարարության մեջ:

Lenta.ru-ի հաղորդմամբ` 14 կատարումից բաղկացած «КУ» ալբոմն արդեն հասանելի է ներբեռնման համար` վճարովի հիմունքներով:

Նշվում է, որ նոր ձայնասկավառակը դարձել է Անդրեյ Զապորոժեցի և Սերգեյ Բաբկինի դուետի երրորդ ստուդիական ալբոմը:

 

Ուկրաինական 5'Nizza խումբը թողարկել է 12 տարվա մեջ առաջին ալբոմը