Բեռլինալե-2017. հոլիվուդյան աստղերը կարմիր գորգին (լուսանկարներ)

13:03 • 15.02.17

Գերմանիայի մայրաքաղաքում շարունակվում է «Բեռլինալե-2017» փառատոնը, որը 10 օրվա ընթացքում միջինը ցուցադրելու է 350 ֆիլմ՝ մոտ 150 հազար հանդիսատեսի համար: Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող փառատոնը միշտ աչքի է ընկել արտասահմանյան ֆիլմերի առատությամբ, աշխարհագրական բազմազանությամբ և ամենատարբեր ժանրերի ֆիլմերի հասանելիությամբ:

Այս տարի կինոփառատոնն անցկացվում է փետրվարի 9-18-ը, և այն նույնպես առանձնացել է հետաքրքիր ֆիլմերով և հայտնի հյուրերով, որոնց թվում են եղել հոլիվուդյան դերասաններ Չառլի Հանեմը, Սիենա Միլերը, Ռոբերտ Պատինսոնը, ռեժիսոր Ջեյմս Գրեյն ու այլք:

«Ամերիկացի տղամարդիկ միշտ փորձում են լավ տպավորություն թողնել, այնինչ անգլիացիներին դա քիչ է անհանգստացնում», - իր դիտարկումներով կիսվել է Սիենա Միլերը: Սակայն ռեժիսոր Ջեյմս Գրեյի «Կորած քաղաք Z» դրամայի պրեմիերայի ժամանակ դերասանուհին համոզվել է, որ իր տեսությունը միշտ չէ համապատասխանում իրականությանը:

Tatler.ru-ն գրում է, որ ֆիլմի դիտումից առաջ նրա գործընկերներ Չառլի Հանեմն ու Ռոբերտ Պատինսոնն ամեն ինչ արել են հանրությանը դուր գալու համար. բրիտանացիները կատակներ են արել, ինքնագրեր բաժանել և լուսանկարվել երկրպագուների հետ, ինչի մասին վկայում են կայքում հրապարակված լուսանկարները:

 

 

 

 

  

 

 

 

 

  

 

 

 

 

 

Բեռլինալե-2017. հոլիվուդյան աստղերը կարմիր գորգին (լուսանկարներ)