Ֆինլանդիայի բնության արտացոլանքը` ամերիկացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Սկսնակ ամերիկացի լուսանկարիչ Լորեալ Պրիստաժը վերջերս գրավել է արվեստասեր հասարակության ուշադրությունն իր Reflections of Nature («Բնության արտացոլանքներ») ֆոտոշարքով: Հետաքրքրաշարժ լուսանկարների շարքը պատկերում է Ֆինլանդիայի հրաշագեղ բնապատկերները և դրանց մեջ «ծպտված» սպիտակամաշկ մոդելին:
Լուսանկարներում մոդելը բռնում է հայելին, որը քողարկում է նրա գլուխն ու մարմինը և արտացոլում շրջապատող բնությունը:
«Սովորաբար հայելիներն օգտագործվում են մանրուքները դիտելու, այլ ոչ թե ընդհանուր պատկերն ըմբռնելու նպատակով: Սակայն ի՞նչ կլիներ, եթե բնությունը կարողանար նայել ինքն իրեն: Ի՞նչ կտեսներ նա», - մեկնաբանել է Լորեալն իր ֆոտոշարքի նպատակը:
Ստորև ներկայացնում ենք հետաքրքրաշարժ ֆոտոշարքը, որը հրապարակվել է My Modern Met կայքում.


















