Դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռը մի կերպ է խուսափել ուղևորատար ինքնաթիռի հետ բախումից (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում վայրէջք կատարելու ժամանակ քիչ է մնացել բախվեր ուղևորատար ինքնաթիռի:
Ինչպես հայտնում է NBC հեռուստաալիքը՝ ավիադիսպետչերները հաղորդել են Ֆորդին, որպեսզի վերջինս իջեցնի ինքնաթիռը Ջոն Ուեյնի անվան օդանավակայանի թռիչքուղու վրա, մինչդեռ դերասանը շփոթվել ու ուղղություն է վերցրել դեպի այլ թռիչքուղի: Արդյունքում՝ նրա ինքնաթիռը շատ մոտ տարածությունից թռչել է American Airlines ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռի վրայով, որում այդ պահին գտնվել է 116 մարդ:
Րոպեներ անց ուղևորատար ինքնաթիռը կարողացել է բարեհաջող իրականացնել իր թռիչքը:
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչներն այժմ դեպքի առնչությամբ հատուկ հետաքննություն են անցկացնում, որի արդյունքում դերասանը կարող է զրկվել թռիչքներ իրականացնելու իրավունքից:










