Ընտրվել է դիսնեյյան «Մուլանի» ռեժիսորը

15:48 • 15.02.17

Ընտրվել է Մուլանի մասին լիամետրաժ դիսնեյյան ֆիլմի ռեժիսորը` նա նորզելանդացի Նիկի Կարոն է: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն: Ֆիլմի գործադիր պրոդյուսերը կլինի Ուիլյամ Կոնը:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր «Մուլանը» դիտարկվում է որպես Հուա Մուլան անունով աղջիկ-պայքարողի մասին հինավուրց չինական լեգենդի և Disney-ի հայտնի մուլտֆիլմի համադրություն: Հանդիսատեսին խոստացել են, որ գլխավոր դերակատարները չինացիներ կլինեն:

Նշվում է, որ հեքիաթը վարձույթում կհայտնվի 2018 թվականի նոյեմբերին:

Հայտնի է, որ «Մուլանի» օրիգինալ տարբերակը թողարկվել է 1988 թվականին` ներկայացվելով «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների: «Մուլան-2»-ը լույս է տեղել 2005 թվականին:

Ընտրվել է դիսնեյյան «Մուլանի» ռեժիսորը