Ճապոնացի դիջեյ-վանականը տեխնո ոճով հիշատակի արարողություններ է կազմակերպում տաճարում (տեսանյութ)

08:34 • 15.02.17

Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին կրոնին ավելի շատ հաղորդակից դարձնելու նպատակով ճապոնացի  Գյուսեն Ասակուրան փոխել է մասնագիտությունը, դիջեյից բուդդիստ վանական դարձել ու այժմ բուդդիստական տաճարում տեխնո ոճով հիշատակի ոգեկոչման արարողություններ է անցկացնում:


Ինչպես նշում է Oddity Central-ը, Ֆուկուի քաղաքի 49-ամյա բնակիչը տաճարում հնչեցնում է էլեկտրոնային երաժշտություն, հատուկ սարքավորումների միջոցով սրահը ողողում փսիխոդելիկ լույսերով, որոնք համադրվում են բուդդիստական հոգևոր երգերի հետ:


Հոգևոր արարողության ժամանակ վանականը կրում է հոգևորականի համազգեստ, ինչպես նաև դիջեյի ականջակալներ՝ հմտորեն հաջորդելով մեկը մյուսից հետաքրքիր երաժշտական սեթերը:


Աղբյուրը նկատում է, որ Ասակուրայի նման մոտեցումը նպաստում է, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն կրոնով ու տաճար այցելեն:

 

Ճապոնացի դիջեյ-վանականը տեխնո ոճով հիշատակի արարողություններ է կազմակերպում տաճարում (տեսանյութ)