Կնկարահանվի «Մեծ պայթյունի տեսության» ևս երկու եթերաշրջան
«Մեծ պայթյունի տեսություն» (The Big Bang Theory) սերիալի ստեղծողները նոր պայմանագրերի վերաբերյալ պայմանավորվածության են հասել դերասանների հետ: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Նշվում է, որ կնկարահանվի սերիալի ևս երկու եթերաշրջան:
Աղբյուրը մանրամասնում է, որ սերիալի գլխավոր դերասանները` Ջիմ Փարսոնսը, Ջոնի Գալեքին, Քեյլի Կուոկոն, Սայմոն Հելբերգը և Կունալ Նայարը, նոր պայմանավորվածությունների համաձայն, մեկ միլիոնական դոլար կստանան մեկ դրվագի համար: Ընդ որում, Մելիսա Ռոյչի և Մաիմ Բյալիքի հոնորարներն ավելի ցածր կլինեն:
Հունվարին հայտնի է դարձել, որ «Մեծ պայթյունի տեսությունը» հայտնվել է փակման եզրին, քանի որ դերասանները հրաժարվել են երկարացնել պայմանագրերը:










