Գենդալֆի կերպարով լուսանկարիչը ճանապարհորդում է Նոր Զելանդիայով (լուսանկարներ)
Նոր Զելանդիան շատերի մոտ ասոցացվում է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» տրիլոգիայի հետ, քանի որ հենց այստեղ է նորզելանդացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը նկարականել գրքերի էկրանավորումը: Այն պահից ի վեր, երբ էկրաններ է դուրս եկել առաջին ֆիլմը, մարդիկ սկսել են այցելել երկիրը` ցանկանալով լինել Միջերկրի հեքիաթային աշխարհին նմանվող վայրում:

Bigpicture-ը գրում է, որ Օքլենդ քաղաքի բնակիչ Աքիլ Սուսաը վեց ամիս ճանապարհորդել է Նոր Զելանդիայով` փորձելով գտնել նորզելանդական բնության գեղեցկությունն անմահացնելու յուրահատուկ միջոց:

«Ցանկացել եմ, որ բոլոր լուսանկարներում ընդհանուր դետալ լինի: Այս ամենի մասին մտածելով հինգերորդ անգամ դիտել եմ «Մատանիների տիրակալը», և այդ ժամանակ հետաքրքիր գաղափար է ծագել` բոլոր լուսանկարներում պետք է լինի Գենդալֆը», - պատմել է ինքնուս լուսանկարիչը:

Այսպես մեկնարկել է 15 հազար կիլոմետր երկարությամբ ճանապարհորդությունը: Աքիլին չի հաջողվել լուսանկարել իրեն նույնիսկ ժամանակաչափի միջոցով, և նա սկսել է լուսանկարել պահատական անցորդներին:

Աքիլի խոսքով` ինքը մարդկանց առաջարկել է հագնել Գենդալֆի կոստյումը, և նրանք ուրախությամբ համաձայնել են:

«Հաջորդ երկիրն իմ ցուցակում Իսլանդիան է, որը նույնպես հայտնի է իր հիասքանչ տեսարաններով և բացառիկ բնությամբ», - ասել է տղամարդը:

Նշենք, որ Գենդալֆը Թոլքինի լեգենդարիումի գլխավոր կերպարներից մեկն է:










