Հայտնաբերվել է Մարսել Պրուստի մասնակցությամբ միակ պահպանված տեսագրությունը (տեսանյութ)
Ֆրանսիացի պրոֆեսոր Ժան Պիեր Սիրուա Տրահանը հայտնաբերել է միակ պահպանված տեսագրությունը, որում երևում է ֆրանսիացի գրող Մարսել Պրուստը: Այս մասին գրում է Le Monde պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նկարահանումն արվել է 1904 թվականին` հարսանյաց արարողության ժամանակ: Պրուստը մասնակցել է իր ընկեր Անրի Գրեֆյուլի դստեր հարսանյաց արարողությանը. ավելի վաղ նրա ներկայությունը փաստագրված է եղել:
Նշվում է, որ տեսանյութում Պրուստը հայտնվում է 37-րդ վայրկյանում:
Մարսել Պրուստը հայտնի ֆրանսիացի գրող և քննադատ է: Նա հեղինակել է 7 վեպից բաղկացած «Կորսված ժամանակի փնտրտուքներում» վիպաշարը (À la recherche du temps perdu), որը դարձել է 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը:










