Գեղեցիկ ծաղկեփնջեր՝ պատրաստված հարյուրավոր գդալներից ու պատառաքաղներից (լուսանկարներ)
Բրիտանուհի Էն Քարինգտոնը ստեղծում է արվեստի ինքնատիպ գործեր՝ օգտագործելով հին գդալներ ու պատառաքաղներ, որոնք կնոջ վառ երևակայության շնորհիվ վերածվում են յուրօրինակ ծաղկեփնջերի:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, կինը սպասքի հին պարագաներն այնպիսի հմտությամբ է իրար կպցնում, որ արդյունքում ստեղծվում են չքնաղ վարդերի ու կակաչների քանդակներ:
Պատրաստված նմուշներից որոշներն այնքան գերիրական տեսք ունեն, որ թվում է, թե դրանք արծաթազօծ բնական ծաղիկներ են:
Նշվում է, որ տաղանդավոր բրիտանուհին արդեն մի քանի ցուցահանդես է ունեցել Լոնդոնում:





















