Քանյե Ուեսթը ներկայացրել է Yeezy Season 5 հավաքածուն (լուսանկարներ)
Երեկ Նյու Յորքում կայացել է Քանյե Ուեսթի երկար սպասված հավաքածուի՝ Yeezy Season 5-ի ցուցադրությունը, որին ներկա է եղել ռեփեր-դիզայների կինը՝ Քիմ Քարդաշյանը:
Ինչպես հայտնում է Vogue-ը, ցուցադրությունը տարբերվել է նմանատիպ այլ միջոցառումներից նրանով, որ մոդելները պոդիումով չեն քայլել: Փոխարենը՝ Ուեսթի ոճային նորույթները ցուցադրվել են մեծ էկրաններին: Լուսանկարները պտտվել են 360 աստիճանով ու հնարավորություն տվել ներկաներին բոլոր կողմերից ուսումնասիրել հագուստներն ու կոշիկները:
Նշվում է, որ միայն շոուի վերջում մի քանի մոդել բեմ է դուրս եկել, մինչդեռ ինքը՝ Ուեսթը, ոչ մի տեղ չի երևացել. նա շոուի ընթացքին հետևել է կուլիսներից:
Հավելենք, որ շոուի շրջանակում ներկայացվել են հանրահայտ Yeezy Boots մարզակոշիկների նոր տարբերակաները, որոնք ոճային լուծումներով հիշեցնում են 90-ականների նորաձևությունը:




















