Հայտնի են ամենից շատ ճամփորդող ամերիկացի և եվրոպացի երաժիշտները

22:25 • 17.02.17

Ճանապարհորդությունների Travelbird հոլանդական բյուրոն կազմել է աշխարհում ամենից շատ ճանապարհորդած երաժիշտների վարկանշային աղյուսակը:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, աղյուսակը կազմելու համար գործակալության մասնագետներն 36 երաժիշտների են ընտրել առավել հայտնիների շարքից: Ընդհանուր տարածությունը, որն անցել են երաժիշտները, հաշվարկվել է տվյալ կատարողների համերգների ժամանակացույցի օգնությամբ` սկսած նրանց կարիերայի սկզբից:

Ամենից շատ ճանապարհորդած երաժիշտների վարկանշային աղյուսակի առաջատարներն են ամերիկացիները: Օրինակ, Բոբ Դիլանն անցել է 2 235 975 կմ տարածքություն, ինչը հավասարազոր է ավելի քան 55 շուրջերկրյա ճանապարհորդություն կամ դեպի Լուսին 6 թռիչք կատարելուն:

Համաշխարհային ճանաչում ունեցող Metallica ռոք խումբն իր կարիեարայի ընթացքում 2 104 762 կմ տարածություն է անցել: Եվ մեկ ամերիկյան Aerosmith խումբը 1 770 115 կմ է անցել:

Եվրոպական կատարողներից ամենաշատն են ճանապարհորդել Muse, Rolling Stones և U2 ռոք խմբերի անդամները:

 

Հայտնի են ամենից շատ ճամփորդող ամերիկացի և եվրոպացի երաժիշտները