Նիլ Գեյմանը հայտնել է «Երբեքտեղ»-ի շարունակության մասին

19:47 • 17.02.17

Անգլիացի գրող Նիլ Գեյմանը հայտնել է, որ «Երբեքտեղ» (Neverwhere) վեպը շարունակություն կունենա. այն կկոչվի «Յոթ քույր»: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Հայտնի է, որ «Երբեքտեղ» վեպն առաջին անգամ հրապարակվել է ավելի քան 20 տարի առաջ: Այս պատմում է սովորական լոնդոնցի Ռիչարդ Մեյհյուի մասին, ով ընկնում է կախարդական աշխարհ` Ստորին Լոնդոն:

Գեյմանի խոսքով` նոր գրքի ոգեշնչման աղբյուր է ծառայել իր աշխատանքը ՄԱԿ-ի հետ փախստականների գործերով, ինչպես նաև` վերջին երկու տասնամյակում աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները:

Նիլ Գեյմանը հայտնել է «Երբեքտեղ»-ի շարունակության մասին