NSYNC խումբը կվերամիավորվի. Լենս Բասս

16:56 • 17.02.17

Ամերիկյան NSYNC խումբը կվերամիավորվի 2017 թվականին: Այս մասին հայտնում է NME-ն` հղում անելով խմբի անդամ Լենս Բասսին:

«Մենք կվերադառնանք առաջին ալբոմի վերաթողարկված վինիլային տարբերակով, քանի որ այն 20 տարեկան է դառնում: Այս տարի մենք նաև աստղ կստանանք Հոլիվուդի Փառքի պուրակում», - ասել է Բասսը` հավելելով, որ Լոս Անջելեսում կայանալիք հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն խմբի բոլոր անդամները:

Երգիչը նշել է, որ խումբն աշխատում է նոր նախագծի վրա, սակայն մանրամասներ չի հաղորդել:

NSYNC խումբը կվերամիավորվի. Լենս Բասս