Ջոն Լենոնի ոտնատակ արած ակնոցն աճուրդում վաճառվել է մոտ 3.000 ֆունտով (լուսանկար)

10:22 • 18.02.17

Բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի ակնոցը, որը նա ոտնատակ է արել զայրույթի պահին և որը հետագայում վերանորոգվել է, Ryedale Auction աճուրդում վաճառվել է 2,9 հազար ֆունտ ստեռլինգով: Հայտնի է, որ Լենոնի կլոր ակնոցը դարձել է նրա այցեքարտը:

BBC հեռուստաալիքի տվյալների համաձայն` վաճառվել է նաև Լենոնի բաճկոնը, որի արժեքն աճուրդի ընթացքում բարձրացել է մինչև 10,4 հազար ֆունտ ստեռլինգ:

Նշվում է, որ աճուրդի հանված նմուշն ավելի վաղ պատկանել է երաժշտի հորեղբայր Չառլի Լենոնին: Աճուրդի է հանվել նաև Չառլիի նամակը, որում պատմվում է ակնոցի պատմությունը. Ջոնը հյուր է գնացել իր հորեղբորը և ինչ-որ մեկի հետ հեռախոսով խոսելու ժամանակ զայրույթի պահին ոտնատակ է արել ակնոցը: Ջոնի գնալուց հետո Չառլին հանել է այն աղբամանից և վերանորոգման հանձնել այն, որտեղ ապակիները սոսնձվել են։

 

Ջոն Լենոնի ոտնատակ արած ակնոցն աճուրդում վաճառվել է մոտ 3.000 ֆունտով (լուսանկար)