Լեգենդար երաժիշտների լեգենդար կանայք. նրանք չեն վախեցել իրենց կյանքը կապել զգացմունքային ու բռնկուն ռոքերների հետ

17:26 • 18.02.17

Այսօր լրանում է Ջոն Լենոնի ոչ պակաս լեգենդար կնոջ՝ Յոքո Օնոյի ծննդյան 84-րդ ամյակը: Օնոն եղել է հանրահայտ «բիթլի» սիրելի կինը, կյանքի ընկերն ու մուսան: Այս առիթով ELLE ամսագիրը որոշել է անդրադառնալ լեգենդար երաժիշտների լեգենդար կանանց. նրանց, ովքեր չեն վախեցել իրենց կյանքը կապել զգացմունքային ու բռնկուն ռոքերների հետ:



Йоко Оно и Джон Леннон

Ջոն Լենոնի կին Յոքո Օնոյի անունը մշտապես հակասական զգացումներ է առաջացնում The Beatles-ի երկրպագուների մոտ: Նրան կարող էին մեղադրել ամեն ինչում. սկսած Լենոնի վրա իբրև թե ճնշման գործադրումից մինչև խմբի փլուզմանը նպաստելուն: Սակայն, Լենոնի այրին, ամենայն հավանականությամբ, թքած ունի այդ ամենի վրա:Չէ՞ որ նա միշտ հասնում է իր ուզածին ամեն գնով:

«Վերջապես ես գտա մեկին, ում արժե սիրել», - գրել է Օնոն իր օրագրում Ջոնի հետ առաջին հանդիպումից հետո:

Չհաշված նրանց կարճ բաժանումը՝ Լենոնն ու Օնոն միասին էին մինչև երաժիշտի մահը:


Линда и Пол Маккартни

Փոլ Մաքարտնին և իր կինը՝ Լինդան առաջին անգամ հանդիպել են 1967թ.-ին: Առաջին հանդիպումից հետո նրանք չէին հանդիպել մեկ տարի, հետո նրանց ճանապարհները նորից խաչվեցին և այս անգամ ընդմիշտ: Ամուսնական մատանին Լինդայի համար Փոլը գնել էր հասարակ խանութից՝ ընդամենը 12 ֆունտով:

Պատահական չէ, որ Մաքարտնիի առաջին ալբոմում տեղ գտավ հենց The Lovely Linda երգը՝ Լինդան նրա անբաժան և ամենամտերիմ ընկերն էր:



Элвис и Присцилла Пресли

Էլվիս Պրեսլիի և Պրիսցիլլայի ամուսնությունը տևեց ընդամենը 5 տարի, սակայն երբ նրանք ամուսնալուծվեցին ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ տիկնիկային արտաքինով ու յուրահատուկ սանրվածքով այս տիկինն այդքան տոկուն է և խելացի: Պրեսլիի մահից հետո այս գեղեցկուհին կարողացավ տիրանալ ռոքընռոլի արքայի ամբողջ կարողությանը, ավելին՝ ամրացրեց «Էլվիս» բռենդի դիրքերն ու կարողացավ միայնակ մեծացնել իրենց աղջկան:


Оззи и Шэрон Осборн

Իր կյանքի ուղիղ կեսը` 34 տարի, Օզզին, ում իսկական անունը Ջոն Մայքլ Օսբորն է, ապրել է իր կնոջ` Շեյրոնի հետ:

Այժմ, ասում են, որ այս ամուսնությունը, որը հայտնիների շրջանում ամենաերկար տևածներից մեկն է համարվում, խարխլված վիճակում է, բայց դե դա առիթ չէ, որպեսզի չգնահատենք Օզզիին որպես ընտանիքի իսկական հայր:

Ընտանիքը թույլ էր տվել օպերատորներին տեսախցիկներ տեղադրել իրենց տան բոլոր անկյուններում: 2002թ.-ին մեկնարկեց հայտնի «Օսբորները» հեռուստաշոուն:  Նույն տարում Շերոնին հայտնեցին սարսափելի ախտորոշման մասին` հաստ աղիների քաղցկեղ: Սակայն նա պնդեց, որպեսզի շոուի նկարահանումները չավարտվեն: Ի վերջո նա կարողացավ հաղթահարել հիվանդությունը, չնայած ապրելու նրա շանսերը գնահատվում էին միայն 40 տոկոս:   Արդեն 2003թ.-ին Օսբորներն ունեին ամերիկյան և բրիտանական MTV  հեռուստակայանների դիտումների ամենաբարձր ցուցանիշները:



Լեգենդար երաժիշտների լեգենդար կանայք. նրանք չեն վախեցել իրենց կյանքը կապել զգացմունքային ու բռնկուն ռոքերների հետ