Լինդսի Լոհանը ջրահարս Արիելի դերում նկարահանվելու ցանկություն է հայտնել (լուսանկար)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը որոշել է իր վառ կարմիր վարսերը ճիշտ նպատակին ծառայեցնել:
Օրերս նա Disney ստուդիային առաջարկել է Լին Մանուել Միրանդայի նոր ֆիլմում հանդես գալ փոքրիկ ջրահարս Արիելի դերում, որն իսկական կարմրահեր գեղեցկուհի է:
Միրանդան կմիանա Ալեն Մենկենի ստեղծագործական թիմին, որը 1989թ.-ի համանուն օրիգինալ անիմացիոն ֆիլմի համար երաժշտություն էր գրել: Թիմի հետ կհամագործակցի նաև Մարկ Փլաթը, որը մինչ այդ աշխատել էր Միրանդայի հետ «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի վրա:
30-ամյա Լոհանը նաև առաջարկել է կատարել Արիելի հերոսուհու երգերը, ինչը նույնպես նրա մոտ վատ չի ստացվում, հայտնում է nydailynews.com-ը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ֆիլմի սյուժեն հիմնված կլինի Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի վրա։











