Ինչպես է թուրքերի առնվազն 3 սերունդ սերտել նշանավոր թուրք բանաստեղծի` հայուհուն նվիրված բանաստեղծությունը
Թուրքիայի Իզմիր քաղաքի ֆոլկլորային արվեստի թանգարանում բացվել է հայտնի թուրք նկարիչ և բանաստեղծ Բեդրի Րահմի Էյուբօղլուին նվիրված ցուցադրություն, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ 20-րդ դարի լավագույն թուրք բանաստեղծներից մեկի ամենանշանավոր բանաստեղծությունները նվիրված են եղել հայուհի Մարի Գերեկմեզյանին:
Իզմիրում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ ներկայացվել են նաև Էյուբօղլուի կողմից արված դիմանկարները, որոնցում պատկերված է նրա սիրելի Մարին, որը նաև համարվում է նրա մուսան:
Հայուհուն նվիրված ամենահայտնի բանաստեղծությունը, որը տեղ է գտել գրողի «Իմ թթենին» բանաստեղծությունների շարքում, գրվել է 1947թ.-ին` Մարիի մահից մեկ տարի անց: Նշանավոր բանաստեղծությունը սերտվել և արտասանվել է թուրքերի առնվազն 3 սերնդի կողմից:










