Ջոլին և նրա 6 երեխաները՝ աստղի նկարահանած նոր ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին Կամբոջայում ներկայացրել է իր նոր ռեժիսորական աշխատանքը, որի պրեմիերային ներկա են եղել երկրի միապետ Նորոդոմ Սիամոնին, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և, իհարկե, դերասանուհու ամենահավատարիմ երկրպագուները՝ 6 երեխաները:
Ինչպես նշում է Tatler-ը, Ջոլիի նոր ֆիլմը կոչվում է «Սկզբից նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները»: Այն նկարահանվել է Լունգ Անգի համանուն գրքի հիման վրա ու արտացոլում է կարմիր կխմերներից տուժած կամբոջացի ժողովրդի ամբողջ ցավը:
Աղբյուրը նկատում է, որ առանձնահատուկ առիթի համար Ջոլին հրաժարվել է իր սիրած սև գույնից ու ներկայացել անուշ վարդագույն զգեստով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ջոլին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Կամբոջան իր ավագ որդու՝ Մեդոքսի հայրենիքն է և իր երկրորդ տունը: Հենց այդ պատճառով էլ աստղը նոր կինոնկարի առաջին ցուցադրության համար Կամբոջան է ընտրել:


Ջոլին՝ Կամբոջայի միապետի հետ






Ջոլիի երեխաները՝
Պակս Մեդոքս

Շայլո Զահարա

Վիվյեն Նոքս











