Զոի Սալդանան փոխնակ մոր միջոցով 3-րդ երեխան է ունեցել
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Զոի Սալդանան պաշտոնապես համալրել է բազմազավակ աստղային մայրերի ցանկը. hայտնի է, որ Սալդանան փոխնակ մոր միջոցով 3-րդ երեխան է ունեցել:
Ինչպես նշում է Tatler-ը, դերասանուհին ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի միջոցով:
«Ամուսինս՝ Մարկո Պերեգոն, և ես ուրախությամբ հայտնում ենք մեր որդու՝ Զենի լույս աշխարհ գալու մասին»,-գրել է Սալդանան:
Այս լուրն իսկական անակնկալ է դարձել դերասանուհու երկրպագուների համար, որոնք աստղին հղի չեն տեսել: Հետագայում պարզվել է, որ նորածնին ծննդաբերել է փոխնակ մայրը:
Հայտնի է, որ աստղերի ընտանիքում մեծանում են երկվորյակ տղաներ:
Երկվորյակներն ու նորածին եղբայրը














