ԱՄՆ սցենարիստների գիլդիայի գլխավոր մրցանակին են արժանացել «Լուսնի լույսը» և «Ժամանում» ֆիլմերը

11:16 • 20.02.17

Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գլխավոր պարգևներին են արժանացել «Լուսնի լույսը» (Moonlight) և «Ժամանում» (Arrival) ֆիլմերի սցենարիստները, հայտնում է Reuters-ը:


Մրցանակները շնորհվել են Բարի Ջենքինսին, Թարել ՄքՔրենիին (Moonlight) և Էրիկ Հեյսերերին (Arrival):


Հայտնի է, որ 2 ֆիլմերն էլ ներկայացված են հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:


Հիշեցնենք, որ այս տարի «Օսկար»-ը կայանալու է փետրվարի 26-ին:

ԱՄՆ սցենարիստների գիլդիայի գլխավոր մրցանակին են արժանացել «Լուսնի լույսը» և «Ժամանում» ֆիլմերը