Գերմանացի դերասանուհի Մարիկա Ռյոկը խորհրդային հետախույզ է եղել. The Guardian

23:30 • 20.02.17

Հետպատերազմյան Գերմանիայի ամենասիրված դերասանուհիներից մեկը` ծագումով հունգարացի Մարիկա Ռյոկը, գաղտնի խորհրդային հետախույզ է եղել: Այս մասին հայտնում է The Guardian-ը` հղում անելով վերջերս գաղտնազերծված փաստաթղթերին:

Փաստաթղթերի տվյալների համաձայն` 1940 թվականից դերասանուհին աշխատել է Ռուսաստանի համար:

Պարբերականը գրում է, որ Ռյոկի մենեջեր Հանս Հոֆմայստերը, ով նույնպես աշխատել է խորհրդային հետախուզության համար, դերասանուհուն հավաքագրվել է որպես ՊԱԿ-ի գործակալ: Դեռևս անհայտ է` ինչ դեր է Ռյոկը խաղացել այդ հարցերում և ինչ տեղեկություններ է նա փոխանցել Մոսկվային:

Նշվում է, որ Ռյոկի ամուսինը` ռեժիսոր Գեորգ Յակոբին, նույնպես աշխատել է խորհրդային հետախուզության համար:

Գերմանացի դերասանուհի Մարիկա Ռյոկը խորհրդային հետախույզ է եղել. The Guardian