Կանադացի նախարարը ներկա է գտնվել Ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» փաստագրական ֆիլմի ցուցադրությանը

21:21 • 21.02.17

Կանադայի զբոսաշրջության և փոքր բիզնեսի նախարար Բարդիշ Չեգերը փետրվարի 19-ին ներկա է գտնվել կինոռեժիսոր Պարետ Մարոնյանի` Ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը:

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly պարբերականը, նախարարը նկարահանման հրապարակում լինելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիտեցի Պարետ Մարոնյանի «1915-ի կանայք» մրցանակակիր ֆիլմը: Այն հուզիչ պատմություն է Ցեղասպանության ժամանակ հայ կանանց և նրանց փրկության հասած կանանց  հաղթահարած դժվարությունների և ճկունության մասին: Շնորհակալությունը Կանադայի «Հայ դատի» հանձնախմբին` համայքին միավորելու և պատմության այս կարևորագույն մասը հիշատակելու համար»:

Բարդիշ Չեգերը 2016-ի օգոստոսի նշանակվել է կանադական կառավարության Համայնքների պալատի ղեկավարի պաշտոնում: Իսկ զբոսաշրջության և փոքր բիզնեսի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2015-ի նոյեմբերից:

 
  

 

 

Կանադացի նախարարը ներկա է գտնվել Ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» փաստագրական ֆիլմի ցուցադրությանը