Համացանցում է հայտնվել Գայ Ռիչիի «Արթուր թագավոր. Թրի լեգենդը» նոր ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

14:27 • 21.02.17

Համացանցում է հայտնվել Գայ Ռիչիի «Արթուր թագավոր. Թրի լեգենդը» նոր ֆիլմի առաջին թրեյլերը, որտեղ գլխավոր դերերից մեկը խաղում է հոլիվուդյան սիրված դերասան Ջուդ Լոուն, հայտնում է segodnya.ua-ն:


Ֆիլմը պատմում է երիտասարդ Արթուրի մասին (Չառլի Հանեմ), որը փողոցում է մեծանում այն բանից հետո, երբ բռնակալ Ուորթիգերնը (Ջուդ Լոուն) սպանում է նրա հորը և խլում գահը: Արթուրը տեղյակ չէ իր առաքելության մասին, մինչ իր ձեռքն է ընկնում Էսկալիբուր անունով թուրը: Այդ ժամանակից ի վեր նա միանում է դիմադրության շարժմանը, որը միավորում է մարդկանց բռնակալ Ուորթիգերնի դեմ:


Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա մայիսի 12-ին: Իսկ ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 100 մլն դոլար:


Համացանցում է հայտնվել Գայ Ռիչիի «Արթուր թագավոր. Թրի լեգենդը» նոր ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)