Ֆրանսիացու բացառիկ թվային արտ ինստալյացիան՝ Տոկիոյի թանգարանում (լուսանկարներ)

12:34 • 21.02.17

Ֆրանսիացի ճարտարապետ Էմանուել Մորոն Տոկիոյի Արվեստի ազգային կենտրոնի 10-ամյակի առթիվ ներկայացրել է բացառիկ արտ ինստալյացիա՝ բաղկացած 60.000 գունագեղ թվերից:


Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, հնարամիտ ֆրանսիացու մտքի թռիչքի շնորհիվ ճերմակ ցուցասրահի ընդարձակ տարածությունը լցվել է ծիածանի բոլոր երանգները ներառող թվային մատրիցայով:


Ինքնատիպ ինստալյացիան ստացել է «Թվերի անտառ» (Forest of Numbers) անվանումը:

 

 

 

 

Ֆրանսիացու բացառիկ թվային արտ ինստալյացիան՝ Տոկիոյի թանգարանում (լուսանկարներ)