Ալ Պաչինոն և Օփրա Ուինֆրին կայցելեն Սաուդյան Արաբիա

22:40 • 21.02.17

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն և ամերիկյան հեռուստատեսության հայտնի հաղորդավարուհիներից մեկը` Օփրա Ուինֆրին, կայցելեն Սաուդյան Արաբիա` թագավորության ժամանցային ծրագրերի կազմակերպմամբ զբաղվող գլխավոր վարչության կազմակերպած միջոցառումների շրջանակներում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վարչության ղեկավարի խոսքով` Ալ Պաչինոն թագավորությունում ներկա կգտնվի մայիսի 11-ին և 12-ին: Դերասանը կմասնակցի հեռուստաշոուին, որի ընթացքում կպատմի իր ճանապարհորդությունների, կարիերայի և հաջողությունների մասին:

Օփրա Ուինֆրին կայցելի Ջիդդա քաղաք սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին կլինի թագավորության մայրաքաղաք Էր Ռիադում: Հաղորդավարուհին կմասնակցի կանացի հեռուստահաղորդմանը, որի ժամանակ կկիսվի ԶԼՄ-ներում աշխատանքի իր փորձով:

 

 

    

 

 

Ալ Պաչինոն և Օփրա Ուինֆրին կայցելեն Սաուդյան Արաբիա