Ջոան Ռոուլինգին կոչ են արել փախստականներին տեղավորել իր առանձնատներում

16:03 • 21.02.17

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգին կոչ են արել փախստականներին տեղավորել իր առանձնատներում: Համապատասխան խնդրագիրը հրապարակվել է Change.org կայքում: Տվյալ պահին խնդրագիրն ավելի քան 37 հազար ստորագրություն է հավաքել անհրաժեշտ 50 հազար ստորագրությունից:

Խնդրագրի հեղինակի խոսքով` հաճախ Ռոուլինգը համերաշխություն է հայտնում մերձարևելյան երկրների փախստականների հարցում և կոչ անում բացել սահմանները: Նման կերպ վարվում են շատ այլ միլիոնատերեր և միլիարդատերեր:

Նշվում է, որ եկել է Ռոուլինգի` իրական համերաշխություն դրսևորելու ժամանակը: Հաղորդագրության հեղինակի խոսքով` Մեծ Բրիտանիայում գրողի առանձնատներում 18 ազատ ննջասենյակ կա, և նա կարող է դրանք տրամադրել փախստականներին երկարաժամկետ հիմունքներով: Դրանից բացի, Ռոուլինգին կոչ են արել փախստականների համար ապաստարաններ բացել իր կալվածքների տարածքում:

 

Ջոան Ռոուլինգին կոչ են արել փախստականներին տեղավորել իր առանձնատներում