Աստղեր, որոնք ծնող են դարձել փոխնակ մայրերի օգնությամբ (լուսանկարներ)
Երեկ հայտնի դարձավ, որ հոլիվուդյան դերասանուհի Զոի Սալդանան համալրել է բազմազավակ աստղերի շարքը՝ փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ եկած փոքրիկի շնորհիվ:
Եվ քանի որ արևմտյան շոու բիզնեսի աստղերն ավելի շատ են սկսում դիմել ծնող դառնալու այս տարբերակին, Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է փոխնակ մայրերի ծառայություններից օգտված հայտնիներին.
Ռիքի Մարտինն ու նրա 2 որդիները՝ Վալենտինոն ու Մատեոն

Ալլա Պուգաչովա և Մաքսիմ Գալկին
Աստղային զույգը փոխնակ մորից գաղտնի է պահել իրենց ինքնությունը, որպեսզի ապագայում փոքրիկ Հարիին և Լիզային ծննդաբերած կինը շանտաժի չդիմի:

Ֆիլիպ Կիրկորով
Երգչի որդին և դուստրը ծնվել են 7 ամսվա տարբերությամբ՝ տարբեր կանանցից: Նրանցից մեկը պրոֆեսիոնալ փոխնակ մայր է, իսկ մյուսը՝ Կիրկորովի երկրպագուհին:
Նիկոլ Քիդման
Հոլիվուդյան դերասանուհու և նրա 2-րդ ամուսնու՝ երաժիշտ Քիթ Ուրբանի 2 դուստրերից մեկը ծնվել է 3-րդ կողմի միջամտության շնորհիվ: Ի դեպ, չքնաղ ավստրալուհին չի բացառել, որ ապագայում կարող է նորից դիմել փոխնակ մոր օգնությանը՝ այս անգամ արդեն որդի ունենալու համար:

Սառա Ջեսիկա Պարկեր
Դերասանուհին ունի 3 երեխա, որից 2-ը ծնվել են փոխնակ մոր օգնությամբ: Պարկերը բազմիցս պատմել է, որ առողջական խնդիրների պատճառով է ստիպված եղել նման տարբերակի դիմել և որ պատճառն ամենևին էլ անթերի կառուցվածքը չփչացնելը չէ:

Էլթոն Ջոն
Աշխարհահռչակ բրիտանացին և նրա ամուսինը՝ Դևիդ Ֆիշերը, դաստիարակում են փոխնակ մոր միջոցով ծնված որդիներին՝ Էլայջային և Զախարիային:











