Վին Դիզել-Սելենա Գոմես դուետի ձայնագրությունը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

13:59 • 21.02.17

49-ամյա դերասան Վին Դիզելը 24-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի հետ ձայնագրել է «Դա ես չեմ» (It ain’t me) երգը: Ըստ people talk-ի՝ Գոմեսը փորձին որևէ մասնակցություն չի ունեցել, իսկ «Ֆորսաժի» աստղի ընկերները երկու ձայնագրությունները համակցել են և ստեղծել երգի անսովոր cover տարբերակը:


Երգն ընդամենը մի քանի օրում հասցրել է համացանցի իսկական հիթ դառնալ և երկու միլիոնից ավելի դիտում գրանցել:


«Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այս միքսում մեր ձայները նման անհավատալի էներգիայով կհնչեն: Չեմ կարողանում համբերել, որ աշխարհը լսի այն» - գրել է Վին Դիզելը:


«Շնորհակալություն Սելենա Գոմեսին իր գերազանց և հրաշալի ձայնի համար, որն ինձ շատ օգնեց բացվել: Ես հետևում էի նրա ձայնին, երբ երգում էի, դրա համար ամեն ինչ շատ ավելի լավ ստացվեց, քան սպասում էի», - հավելել է Դիզելը:

 


Վին Դիզել-Սելենա Գոմես դուետի ձայնագրությունը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)