Մադոննան հրապարակել է որդեգիր դուստրերի լուսանկարը

12:49 • 22.02.17

Ամերիկյան հայտնի երգչուհի Մադոննան Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որում պատկերված են վերջերս Մալավիում որդեգրված երկվորյակները:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, 58-ամյա երգչուհու հետևորդները նկատել են, թե Մադոննայի մոտ տեղափոխվելուց հետո որքան են դեպի լավը փոխվել քույրերը: Նրանց տեսքն ավելի խնամված ու գեղեցիկ է դարձել:


Հայտնի է, որ 4-ամյա Էսթերն ու Ստելան որդեգրվել են մանկատնից:


Նրանք Մադոննայի ընտանիքում միակ որդեգիր երեխաները չեն: 2004թ. երգչուհին Մալավիում որդեգրել է Դևիդ Բանդային, իսկ 3 տարի անց՝ Մերսի Ջեյմսին: Բացի այդ, Մադոննան ունի 2 կենսաբանական երեխա:

 

Երկվորյակներն ու Մադոննան՝ նախքան ԱՄՆ մեկնելը

 

What a difference: Just a few weeks ago, Madonna was strolling along a dirt track hand in hand with her newly adopted twins, who looked the picture of innocence in pretty blue dresses with white hearts

 

 

Մադոննան հրապարակել է որդեգիր դուստրերի լուսանկարը