Թուրքիայում կալանավորվել է հայտնի դաշնակահար, ում մեղադրում են Էրդողանին վիրավորելու համար

13:12 • 22.02.17

Թուրքիայում կալանավորվել է հայտնի դաշնակահար Դենգին Ջեյհանը, ում մեղադրում են սոցիալական ցանցերի միջոցով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:

Ինչպես նշում է թուրքական «Սյոզջու» պարբերականը` Ջեյհանը ձերբակալվել է դեռևս 8 օր առաջ, ու թեև նրա փաստաբանը նշել է, որ սոցցանցի հրապարակումը, որի առնչությամբ ձերբակալվել է իր պաշտպանյալը, արվել է դեռևս 2 տարի առաջ, միևնույն է` Ջեյհանին կալանավորելու մասին դատարանի որոշումը կանխել չի հաջողվել:


Երիտասարդ դաշնակահարը դեռևս 2013թ.-ին Ստամբուլի Գեզի զբոսայգու պաշտպանության համար ընթացող ցույցերի ժամանակ հաջակցություն ցուցարարների համերգ էր կազմակերպել եվրոպացի երաժիշտ Դավիդ Մարտելոյի մասնակցությամբ:

basliksiz-2

Թուրքիայում կալանավորվել է հայտնի դաշնակահար, ում մեղադրում են Էրդողանին վիրավորելու համար