Հրապարակվել է Հարիսոն Ֆորդի ինքնաթիռի և ուղևորատար ինքնաթիռի վտանգավոր մերձեցման տեսագրությունը (տեսանյութ)

13:49 • 22.02.17

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ջոն Ուեյնի անվան օդանավակայանում տեսագրվել է այն պահը, երբ ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդի ինքնաթիռը մոտենում է ուղևորատար ինքնաթիռին` ստեղծելով վտանգավոր իրավիճակ:

TMZ-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Ֆորդի թեթև շարժիչով երկտեղանոց դեղին ինքնաթիռն իջնում և անցնում Boeing 737-ի մոտով, որը պատրաստվում է վեր բարձրանալ:

Փետրվարի 15-ին հայտնի էր դարձել, որ Ֆորդի ինքնաթիռը հազիվ է խուսափել ուղևորատար ինքնաթիռին բախվելուց: Ավիադիսպետչերները դերասանին հրահանգ են տվել վայրէջք կատարել 20-L թռիչքուղու վրա, սակայն 74-ամյա Ֆորդը թռել է սխալ ուղղությամբ, որտեղ այդ պահին գտնվել է 110 ուղևորով և անձնակազմի 6 անդամով ինքնաթիռը:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն իրականացնում է միջադեպի հետաքննություն:

 

Հրապարակվել է Հարիսոն Ֆորդի ինքնաթիռի և ուղևորատար ինքնաթիռի վտանգավոր մերձեցման տեսագրությունը (տեսանյութ)