Աստղային պատերազմներ. մեկնարկել են Հան Սոլոյի մասին ֆիլմի նկարահանումները

18:39 • 22.02.17

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են Աստղային պատերազմների հերոսներ Հան Սոլոյի և Չուբակայի մասին ֆիլմի նկարահանումները:

Korrespondent-ը գրում է, որ ֆիլմը դեռևս անվանում չունի: Նկարահանումներով զբաղվում է Լոնդոնում տեղակայված Pinewood ստուդիան:

Նշվում է, որ ֆիլմը կպատմի մաքսանենգների զույգի և խաբեբա Լանդո Կլարիսիանի առաջին հանդիպման մասին: Ֆիլմի ռեժիսորներ են դարձել Կրիստոֆեր Միլերն ու Ֆիլ Լորդը:

Աղբյուրի հաղորդմամբ` ֆիլմի գլխավոր դերերում կխաղան Օլդեն Էյրենռայքը, Դոնալդ Գլովերը, Յոնաս Սուոտամոն, Վուդի Հարելսոնը և այլք:

Հայտնի է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2018 թվականի մայիսի 25-ին:

Աստղային պատերազմներ. մեկնարկել են Հան Սոլոյի մասին ֆիլմի նկարահանումները