Չեմ ցանկանում լռել. Օրհան Փամուքը Սանկտ Պետերբուրգի համալսարանում խոսել է Թուրքիայում տիրող իրավիճակի մասին
Սանկտ Պետերբուրգի համալսարանում պատվավոր դոկտորի կոչում ստացած թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը պետերբուրգյան համալսարանում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Թուրքիայում տիրող իրավիճակից և հայտարարել, որ ինքը չի ցանկանում լռել իր հայրենիքում առկա ներքաղաքական ճնշումների ու վախի մթնոլորտի մասին:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը` ռուս դասականներից Դոստոևսկուն նվիրված սեմինարի ժամանակ Փամուքը նշել է, որ ռուս գրողի` իր ու իր գրական ճաշակի վրա ազդեցությունն ահռելի է, իսկ 19-րդ դարի Ռուսաստանի մասին կարդալով, Դոստոևսկու գրքերում Փամուքը հաճախ տեսել է ժամանակակից Թուրքիան:
«Խնդիրն այլևս որևէ մեկի իսլամացումը չէ, խնդիրը որևէ մեկի այլևս գոյություն չունենալն է: Այսինքն` խնդիրը ազատ լինել չկարողանանլն է», - ասել է Փամուկը:










