Լոնդոնում հանցագործները 2.5 մլն դոլարի գրքեր են գողացել
Լոնդոնում հանցախումբը ներխուժել է քաղաքի պահեստներից մեկն ու գողացել մի շարք հին և արժեքավոր գրքեր, որոնց ընդհանուր արժեքը 2.5 մլն դոլար է:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, գողերը գրքերի ծավալուն հավաքածուից տարել են Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության՝ 1569թ. գրված կրկնօրինակը, ինչպես նաև Լեոնարդո դա Վինչիի, Իսահակ Նյուտոնի և Նիկոլայ Կոպեռնիկոսի աշխատությունների արժեքավոր կրկնօրինակները:
Ենթադրվում է, որ գողերը գրքերը կմասնատեն ու «սև շուկայում» կվաճառեն անհատ գնորդներին ու մասնավոր հավաքորդներին:
Ըստ մասնագետների՝ գողացված գրքերը գտնելու և հետ վերադարձնելու հավանականությունը շատ փոքր է:










