Ճապոնուհին նկարազարդում է քարերը` կյանք հաղորդելով դրանց (լուսանկարներ)

12:59 • 22.02.17

Ճապոնացի նկարչուհի Ակի Նակատան նկարում է ոչ թե կտավների, այլ քարերի վրա: Աղջիկը հետաքրքիր քարեր է գտնում և նկարազարդում դրանք` վերածելով զանազան կենդանիների և թռչունների:

Նկարչուհու խոսքով` նա քարերը գտնում է ամենատարբեր վայրերում, և ըստ դրանց ձևի, գույնի և ֆակտուրայի որոշում, թե ինչ կենդանու կամ թռչնի «կվերածի» դրանք:

«Քարերը դուրս են ապրող օրգանիզմների մասին մեր պատկերացումներից, սակայն դրանք իրենց կյանքն ունեն: Ամեն անգամ, երբ յուրահատուկ քար եմ գտնում, մտածում եմ, որ քարն էլ ինձ է գտել: Երբեք չեմ տաշում կամ այլ կերպ ձևափոխում քարը, ընդամենը նկարազարդում եմ այն ներկերի միջոցով` կյանք հաղորդելով դրան», - պատմել է Նակատան Boredpanda-ին:

Աղջիկը նաև ասել է, որ ինքը կենդանի արարածների աչքերը նկարում է ամենավերջում, երբ աշխատանքն ավարտված է համարում:

«Իմ կարծիքով` աշխատանքն ավարտուն համարելու համար պարտադիր չէ հագեցնել այն բազում դետալներով. կարևոր է` զգալ, որ քարի մեջ կյանք կա», - հավելել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ճապոնուհին նկարազարդում է քարերը` կյանք հաղորդելով դրանց (լուսանկարներ)