Դևիդ Բոուին հետմահու պարգևատրվել է Brit Awards մրցանակով

11:26 • 23.02.17

Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուին հետմահու արժանացել է Brit Awards երաժշտական մրցանակի՝ երկու անվանակարգում: Նա ճանաչվել է «Լավագույն կատարող», ինչպես նաև հաղթել «Լավագույն ալբոմ» անվանակարգում իր 25-րդ և վերջին Blackstar ալբոմի համար, որը թողարկվել է 2016 թվականի հունվարի 6-ին` երգչի 69-րդ տարեդարձին:

Reuters-ը գրում է, որ մրցանակաբաշխության արարողությունը կայացել է փետրվարի 22-ին Լոնդոնում: Բոուիի առաջին մրցանակը վերցրել է ամերիկացի դերասան Մայքլ Քարլայլ Հոլը, իսկ երկրորդը` Բոուիի որդի Դունկան Ջոնսը:

Նշվում է, որ Բոուին դարձել է առաջին երաժիշտը, որը հետմահու պարգևատրվել է Brit Awards մրցանակով:

Դևիդ Բոուին հետմահու պարգևատրվել է Brit Awards մրցանակով