«Տիեզերական» բաժակներ, որոնք խորհելու ժամանակ կընձեռեն ձեզ (լուսանկարներ)

08:32 • 23.02.17

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Նորման քաղաքում բնակվող արհեստավոր Ամանդա Ջոյ Ուելսը կավից սպասք է պատրաստում, որը նկարազարդում է` ոգեշնչվելով տիեզերքի և աստղերի պատկերներով:

Ամանդայի հետաքրքրությունը «տիեզերական» թեմայով սկսվել է, երբ նրա այցելուներից մեկը խնդրել է աստղապատ բաժակ պատրաստել` ի հիշատակ իր մահացած որդու:

«Այդ կինն ինձ դիմել է նախատոնական եռուզեռի օրերին, երբ շատ զբաղված էի, սակայն այնքան էի ազդվել նրա պատմությունից, որ ընդունեցի պատվերը: Նախքան ապրանքը պատվիրատուին ուղարկելը՝ լուսանկարել և հրապարակել եմ այն մասնագիտական էջում, և օգտատերերն անմիջապես արձագանքել և հավանել են այն», - պատմել է արհեստավորը Boredpanda-ին:

Չնայած Ամանդան երբեմն պատրաստում է նաև ծաղկամաններ և այլ սպասք, հիմնականում նա կենտրոնանում է բաժակների և գավաթների վրա:

«Իմ պատրաստած բաժակներն այն մարդկանց համար են, ովքեր ցանկանում են հատուկ մթնոլորտ ստեղծել ամենօրյա փոքրիկ արարողության միջոցով և խորհելու ժամանակ տալ իրենց», - ասել է նա:

Նշվում  է, որ Ամանդան կավե բաժակները պատում է ջնարակների խառնուրդով, ինչի շնորհիվ դրանք փայլում են տիեզերքի պես և մարդկանց հնարավորություն տալիս «խմել աստղերը»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Տիեզերական» բաժակներ, որոնք խորհելու ժամանակ կընձեռեն ձեզ (լուսանկարներ)