Jay Z-ն կդառնա երգերի հեղինակների Փառքի սրահի առաջին ռեփերը
Հայտնի ամերիկացի ռեփեր Jay Z-ն կդառնա տվյալ ժանրի առաջին կատարողը, ով կներառվի Նյու Յորքի երգերի սրահի Փառքի սրահում: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին:
«Շնորհիվ ավելի քան 100 միլիոն վաճառված ձայնագրությունների` Jay Z-ն դարձել է բոլոր ժամանակների ամենավաճառվող երաժիշտներից մեկը», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ թեկնածուների ցանկը հրապարակվել է անցած տարի: Մինչև դեկտեմբերի 16-ը երաժշտասերները լավագույն կատարողների օգտին քվեարկելու հնարավորություն են ունեցել:
Նշվում է, որ ցանկը ներառել է Ջորջ Մայքլի, Մադոննայի և Քեթ Սթիվենսի անունները, սակայն նրանք բոլորը պարտվել են, ինչի պատճառով ժյուրին ստիպված է եղել Փառքի սրահում ներառել այլ երաժիշտների, որոնց թվում է եղել նաև Jay Z-ն:
Ներկա պահին Փառքի սրահում ներառված են այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպիսիք են Բոբ Դիլանը, Էլթոն Ջոնը և Լեոնարդ Քոhենը:










