Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Ալեքսեյ Բատալովը

10:01 • 24.02.17

Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը, ինչի մասին ria.ru-ին հայտնել է դերասանի կինը՝ Գիտանա Լեոնտենկոն:


«Նա հիվանդանոցում է, բայց իրեն արդեն լավ է զգում: Հուսով եմ, որ շուտով տանը կլինի»,-ասել է Բատալովի կինը:


Նշենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը ծնվել է 1928թ.: Նա նկարահանվել է 40-ից ավելի ֆիլմերում, նրա ամենահայտնի դերերից մեկը Գոշան է՝ Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում:

 

 

Актер Алексей Баталов. Архивное фото

 

Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Ալեքսեյ Բատալովը